Քաղաքական 

Ալիևը կնոջը նշանակել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջը՝ Մեհրիբան Ալիևային նշանակել է երկրի առաջին փոխնախագահ: Համապատասխան հրամանագիրն Ալիևը ստորագրել է այսօր՝ փետրվարի 21-ին, հայտնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում փոխնախագահի պաշտոնը ստեղծվեց անցած տարի սեպտեմբերին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների արդյունքում:

Նույն շարքից