Հասարակություն 

Նավի խորտակման հետեւանքով միջերկրականում զոհվել է շուրջ 400 մարդ

Շուրջ 400 մարդ է մահացել Միջերկրական ծովում անօրինական միգրանտների փոխադրող նավի խորտակման հետեւանքով: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Նավը Լիբիայից ուղեւորվում էր Իտալիա: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: Ավելի լավ կյանք ունենալու համար Աֆրիկայից Եվրոպա ուղեւորվող նավերի հետ նման միջադեպեր տեղի են ունենում գրեթե ամեն ամիս: Մուամմար Քադաֆիի կառավարման տարիներին Լիբիան հուսալիորեն պաշտպանում էր Եվրամիության երկրներին աֆրիկյան պետությունների քաղաքացիների ներթափանցումներից, սակայն այժմ նման միջոցներ չեն ձեռնարկվում:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հաճախ միգրանտների կողմից վարձվող նավերն այնքան գերբեռնված են լինում, որ բաց ծով դուրս գալուց գրեթե անմիջապես հետո խորտակվում են: Դրա համար ապօրինի ներգաղթյալները սովորաբար մի քանի հազար դոլար են վճարում, ինչը շատերի համար երազային գումար է:

Նույն շարքից