Քաղաքական 

Ալիևը բացատրել է, թե ինչու է կնոջը նշանակել առաջին փոխնախագահ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Աիևը փորձել է բացատրել, թե ինչու է կնոջը նշանակել Ադրբեջանի առաջին փոխնախագահ:

Նա մասնավորապես նշել է, որ Մեհրիբան Ալիևան արդեն երկար տարիներ կարևոր դերակատարում ունի իր երկրի  հասարակական-քաղաքական, մշակութային, միջազգային գործունեության հարցերում. «Նա ընդհանուր առմամբ բազմակողմանի գործունեություն է ծավալում: Հենց այդ գործոններով եմ ևս առաջնորդվել նրան առաջին փոխնախագահ նշանակելու հարցում»,-հայտարարել է Ալիևը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, երբ ներկայացրել է փոխնախագահ Ալիևային՝ հավելելով, որ վերջինս սկզբունքային, փորձառու մարդ է:

Իլհամ Ալիևը նաև հայտարարել է, որ Մեհրիբան Ալիևան շատ ջանք է գործադրում աշխարհում Ադրբեջանի հետաքրքրություններն առաջ տանելու համար:

Նույն շարքից