Հասարակություն 

Չիլիի խորհրդարանը Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ է ընդունել

Չիլիի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ է ընդունել: N324 բանաձեւի օգտին քվեարկել է 78 պատգամավոր, դեմ՝ 1-ը, 3 հոգի՝ ձեռնպահ:

Բանաձեւում նշվում է հայ ժողովրդի հետ համերաշխության եւ 1915 թվականի ցեղասպանության դատապարտման մասին:

Նշենք, որ Չիլիի խորհրդարանում հայկական ծագմամբ պատգամավորներ չկան:

Չիլիի օրենսդիր մարմնում արմատներով մահմեդական երկրներից մեկ պատգամավոր կա՝ պաղեստինցի Ֆուադ Շահինը, որը նույնպես կողմ է քվեարկել:

Հիշեցնենք, որ Չիլիի խորհրդարանի վերջին պալատը՝ Սենատը, Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ է ընդունել դեռեւս 2007 թվականի հունիսի 5-ին:

Նույն շարքից