Հասարակություն 

Գերմանիայի քրիստոնեական եկեղեցիները ապրիլի 23-ին կմիանան Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը

 

Գերմանիայի վեց քրիստոնեական եկեղեցու, այդ թվում` կաթոլիկ և ավետարանական եկեղեցիների  ներկայացուցիչները ապրիլի 23-ին  Բեռլինի մայր տաճարում էկումենիկ պատարագով կոգեկոչեն «հայերի, ասորիների և պոնտացի հույների ցեղասպանության» հարյուրերորդ տարելիցը: Ինչպես գրում է ABC.es-ը` այս մասին այսօր հայտարարել է Գերմանիայի եպիսկոպոսների համաժողովը:

Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ  Ֆրանցիսկոս պապը հայ ժողովրդի կոտորածները անվանել է «20-րդ դարի առաջին Ցեղասպանություն» և դրանով իսկ բարձրացրել Թուրքիայի բողոքը, մի միջադեպ, որը երեկ Գերմանիայի կառավարությունը հրաժարվել է մեկնաբանել` վկայակոչելով 2005-ին Բունդեսթագի ընդունած հռչակագիրը:

Գերմանիան ճանաչել է «հայերի տեղահանումն ու բնաջնջումը», խորհրդարանական բանաձևում  նախընտրել է չկիրառել  «ցեղասպանություն» տերմինը և ներկայացրել է որպես «արտաքսում և կոտորած»:

Գերմանիայի եպիսկոպոսների համաժողովն իր հաղորդագրության մեջ ուղղակիորեն նշել է «20-րդ դարի առաջին Ցեղասպանության» մասին` անդրադառնալով նաև Բունդեսթագի հռչակագրին:

Հաղորդվում է, որ պատարագից հետո կարճատև ելույթ կունենա Գերմանիայի Նախագահ Յոահիմ Գաուկը: Պատարագին կմասնակցի Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքջյանը:

Նույն շարքից