«Փաստ» թերթը գրում է. «Բաղրամյան 26–ում որոշում են կայացրել, և այն ուղարկել Հանրապետության հրապարակ` Կառավարական տուն 1:
Որոշվել է կառավարությանը զգուշացնել, որ մինչև ընտրությունների ավարտը ոչ մի օպտիմալացում և կրճատումներ չարվեն նախարարություններում ու պետական մյուս գերատեսչություններում: Իսկ որտեղ այն սկսվել է` ժամանակավորապես «սառեցնել» գործընթացը:
Այս հրահանգը առավել քան արդիական է. ընտրությունների շեմին չի կարելի անհուսության ու գործազրկության մղել պետական ապարատում աշխատող ընտրազանգվածին: Ապրիլի 2–ից հետո` խնդրեմ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում