Քաղաքական 

Արման Սահակյանի կինը զբաղված է ընտրողների հավաքագրմամբ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««ՀԺ»-ն երեկ ահազանգ էր ստացել, որ Երևան քաղաքի թիվ 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանը հրահանգում է իր ենթակայությամբ աշխատող մարդկանց, որպեսզի վերջիններս մարզերում բնակվող իրենց հարազատներին վերագրանցեն թիվ 2 ընտրատարածքում: Բանն այն է, որ Սեդա Հակոբյանը կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի կինն է, իսկ Արման Սահակյանը պատգամավորության թեկնածու է և ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է թիվ 2 ընտրատարածքում:

Ահազանգի իսկությունը ստուգելու համար, որպես Արման Սահակյանի շտաբի աշխատակից ներկայանալով, դիմեցինք մանկապարտեզի աշխատակիցներին, սակայն նրանք խուսափեցին տնօրենի հանձնարարականի վերաբերյալ որևէ բան ասել:

Միակ տարբերակը մնաց անձամբ Սեդա Հակոբյանի հետ խոսել նույն եղանակով: Թիվ 38 մանկապարտեզի տնօրենի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորև:

Ալո, բարև ձեզ:

Բարև ձեզ:

Տիկին Հակոբյան դո՞ւք եք:

Այո:

Ներողություն, ինձ պարոն Սահակյանի շտաբից էին ասելգրանցումների հետ կապված: Հիմա մարդ կա, բայց Արաբկիրում ագրանցվում, նորմա՞լ ա:

Հա:

Ոչ մի խնդիր չկա չէ՞, ինքը կկարողանա հանգիստ մասնակցիընտրությանը, պրոբլեմ չի լինի չէ՞:

Եթե Արաբկիրում ա, չէ:

Իսկ ընդե մի հատ նուրբ բան կար, Ազատության պողոտայի ինչ–որ միմասն Արաբկիր ա, մյուսը՝ Քանաքեռը, մյուս մասը չի լինի չէ՞:

Չէ, թող լինի, կասեք ում ընտրի, բայց Արաբկիր ա պետք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից