Կաթոլիկ արքեպիսկոպոս Ժոզե Գոմեսն Օսմանյան կայսրությունում սպանված 1.5 մլն հայերի հիշատակին աղոթք կհղի առ Աստված:
Լոս Անջելեսի Աստվածամոր հրեշտակաց տաճարում ապրիլի 14-ին կայանալիք արարողությանը ելույթ կունենա քաղաքապետ Էրիկ Գարսետտին:
Associated Press-ի փոխանցմամբ, արարողությանը կմասնակցեն ամբողջ նահանգի տարբեր եկեղեցիների հոգեւոր ղեկավարներ: Հայ երեխաները տաճար լապտերներ կբերեն: