Փետրվարի 21-ին, ժամը 16:31-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի տներից մեկի (երեք հարկանի) ձեղնահարկը փլուզվել է, առկա է տան հիմնապատերի թուլացման վտանգ, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ տան ձեղնահարկի ծածկը ճկվել է (մոտ 150 քմ), իսկ արտաքին պատից՝ փլուզվել մոտ 20 քմ հատված:
Փրկարարները ծածկը կրող կառուցատարրերի տակ տեղադրել են հենասյուներ:
Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին: Դեպքի վայրում է գտնվել Երևան քաղաքի փրկարարական վարչության Էրեբունու բաժնի պետը: