Հասարակություն 

Հարավային Կորեան բարձրախոսերով Հյուսիսային Կորեայի ղեկավարին մեղադրել է եղբոր սպանության մեջ

Հյուսիսային Կորեայի հետ սահմանին տեղադրված բարձրախոսերի օգնությամբ Հարավային Կորեայի իշխանությունները  հարևան կորեական պետության բնակիչներին հայտնել են Կիմ Չեն Ինի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության մասին:

Բարձրախոսերով մասնավորապես Հյուսիսային Կորեայի բնակիչներին տեղեկացրել են Կիմ Չեն Նամի սպանության մասին և դրանում մեղադրել հյուսիսկորեական պետության ղեկավար Կիմ Չեն Ինին:

Այսկերպ Հարավային Կորեան ցանկանում է հյուսիսկորեացիներին ցույց տալ իրենց առաջնորդի դաժանությունը, պարզաբանում են հարավկորեական ԶԼՄ-ները:

Նույն շարքից