Հասարակություն 

Ապրիլի 15-ին ծնվել է Ալլա Պուգաչովան

Ալլա Բորիսովնա Պուգաչովան ծնվել է 1949 թվականի ապրիլի 15-ին Մոսկվայում։ Իր ողջ մանկությունը նա անցկացրել է Մոսկվայում։



1954 թվականին, երբ նա դեռ 5 տարեկան էր, առաջին անգամ բեմ է բարձրացել։ Նա մասնակցել է Միությունների տան սյունազարդ դահլիճում անցկացվող հավաքական մեծ համերգին։



1956 թվականին՝ 7 տարեկան հասակում, Ալլային ծնողներն ուղարկեցին Մ. Իպոլիտով-Իվանովի անվան երաժշտական ուսումնարանին կից № 31 երաժշտական դպրոց։ Նույն թվականին նա ընդունվեց Մոսկվայի № 496 միջնակարգ դպրոցի առաջին դասարան։ 

 

 

Ալլա Պուգաչովան մասնակցել է Դուբլինում կայացած Եվրատեսիլ 1997 երգի մրցույթին զբաղեցնելով 15-րդ հորիզոնականը, իր «Պրիմադոննա» երգով։



Նույն շարքից