Հասարակություն 

Բոլիվիայի Բազմազգ Պետության Պատգամավորների պալատի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Փետրվարի 22-ին Բոլիվիայի Բազմազգ Պետության Պատգամավորների պալատի խորհրդարանականներ Ալիսիա Կանկին, Նելլի Լենս Ռոսսոն, Մարիո Միտայը ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, մեկ րոպե լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Ցեղասպանությունը հավաստող վավերագրերին եւ լուսանկարներին:

Նույն շարքից