Կարեն Կարապետյանի որոշմամբ, Էրիկ Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական.
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Էրիկ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ էլ, Խաչատուր Վարագյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ.
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը՝
Խաչատուր Վարագյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ։