ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հանդիպել է բրիտանացի դերասան Դենիել Քրեյգին, ով մարմնավորում է Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմերում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը նշել է, որ կինոաստղին հանձնում է «կյանքեր փրկելու վկայականը», գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Բան Կի Մունը խնդրել է դերասանին օգտագործել իր աստղային կարգավիճակը՝ ականազերծմանն ուղղված ՄԱԿ-ի գործողություններին միջազգային աջակցություն ցուցաբերելու համար։





