Հասարակություն 

Հրդեհ Սիսիան քաղաքում

Փետրվարի 23-ին, ժամը 00:15-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Տնակներ կոչվող տարածքում այրվում է ավտոտնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրակի փողոցի թիվ 28 հասցեում գտնվող ավտոտնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:46-ին, մարվել՝ 00:58-ին:

Այրվել է Ո. Մ.-ին պատկանող «Mercedes E190» մակնիշի 22 OL 166 պետհամարանիշով ավտոմեքենայի ետևի նստատեղը՝ մասամբ և ջերմահարվել՝ բեռնախցիկը:

Նույն շարքից