Հասարակություն 

Աղվան Հովսեփյանը ցանկանում է պետբյուջեի հաշվին իր համար թանկ ու հզոր մեքենա գնել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ով ներկայումս գլխավորում է ՀՀ Քննչական կոմիտեն, ցանկանում է իր համար թանկ ու հզոր մեքենա գնել պետբյուջեի հաշվին:



Թե ինչ մեքենա է դա՝ դեռ հայտնի չէ, սակայն այն ունենալու է 3,5 լիտր ծավալով շարժիչ և 21,8 մլն դրամ գին: Սակայն որպեսզի բյուջեից դրա համար գումար հատկացվի, պետք է լինի կառավարության հատուկ որոշում: Խնդիրն այն է, որ կառավարության՝ նախկինում սահմանած չափորոշիչներով, Քննչական կոմիտեի ղեկավարին նման հզորությամբ մեքենա «չի հասնում»: Ուստի կառավարության առաջիկա նիստում քննարկվելու է Աղվան Հովսեփյանի համար չափորոշիչներով սահմանվածից ավելի հզոր մեքենա գնելու հարցը:

 

 

Նույն շարքից