Քաղաքական 

Էդվարդ Նալբանդյանը և Գյունտեր Բեխլերն անդրադարձել են ղարաբաղյան հակամարտությանը

Փետրվարի 23-ին արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Գյունտեր Բեխլերին:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Բեխլերն անդրադարձել են ԵԱՀԿ գործող նախագահի՝ տարածաշրջան կատարելիք այցին։

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներգրավվածությանն առնչվող հարցեր՝ կարևորելով տարածաշրջանում միակ՝ Երևանում գրասենյակի գործունեությունը: Այս առումով Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դեմ ուղղված քայլերը ԵԱՀԿ դեմ ուղղված քայլեր են:

Նախարար Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։

Էդվարդ Նալբանդյանը և Գյունտեր Բեխլերն անդրադարձել են ղարաբաղյան կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման համար Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերին:

Նույն շարքից