Մոսկվան 2014 թ.–ի արդյունքում ներառվել է աշխարհի ամենաթանկ քաղաքների տասնյակում տարբեր ընկերությունների աշխատակիցների կյանքի և աշխատանքի համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Intermarksavills–ի մամուլի հաղորդագրությանը։
Live/Work Index վարկանիշով (Բնակավայրի/աշխատավայրի արժեքի ցուցիչ)` այդ ցուցանիշների արժեքը 2014 թ.–ի դեկտեմբերի 31–ի դրությամբ կազմել է մեկ աշխատակցի համար տարեկան 53,163 հազար դոլար։ Այս ցուցանիշը, 2014 թ.–ի հունիսի վերջի համեմատ, նվազել է գրեթե մեկ քառորդով (24,6 տոկոս)։
Savills–ի փորձագետների կարծիքով` վարձավճարի հետագա նվազումն ու արժույթի թուլացումը կարող են ավելի շատ նվազեցնել Մոսկվայի վարկանիշը, սակայն ավելի դրական զարգացման դեպքում դա, ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա։
Լոնդոնը նախկինի պես մնում է աշխարհի ամենաթանկ քաղաքը տարբեր ընկերությունների աշխատակիցների կյանքի և աշխատանքի համար` աշխատակցի համար տարեկան 118 հազար դոլար։ Երկրորդ և երրորդ տեղում են Հոնկոնգն ու Նյու Յորքը` տարեկան 113 և 111,8 հազար դոլար, նշվում է նյութերում։