Հասարակություն 

Ծաղկաձորում ճոպանուղու 3-րդ դահուկային ուղղուց երիտասարդ դահուկորդը թեքվել է անհայտ ուղղությամբ և մոլորվել

Փետրվարի 24-ին, ժամը 14:22-ին ահազանգ  է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու 3-րդ դահուկային ուղղու 3-րդ ոլորանից երիտասարդ դահուկորդը թեքվել է անհայտ ուղղությամբ և մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր  է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է , որ կորած քաղաքացին հանդիսանում է 2001 թ. ծնված Կ. Չ. (ՌԴ քաղաքացի):

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նույն շարքից