Հասարակություն 

Նոր մանրամասներ Նեմցովի սպանությունից. մեղադրյալը նոր ցուցմունքներ է տվել

Զաուր Դադաեւի ամբողջական ցուցմունքներում, որոնցից նա հետո հրաժարվել է, կան Բորիս Նեմցովի սպանության մանրամասները, գրում է «Ռոսբալտը»։

Մասնավորապես, ցուցմունքներում ասվում է, թե առաջին կրակոցներից հետո Նեմցովը դեռ կենդանի էր մնացել։

«Նեմցովն ընկերուհու հետ քայլում էր կամրջով։ Ես արագ մոտեցա, հասա։ Ճանապարհին ոչ մեկին չտեսա, ուստի տեղն ու ժամանակը սպանության համար իդեալական թվաց։ Նեմցովն աջից էր քայլում եւ բռնել էր աղջկա ձեռքը։ 10 մետր հեռվից հանեցի ատրճանակն ու փամփուշտը մտցրի փամփշտակալը։ Աա զենքը վերցրի ձախ ձեռքով, քանի որ ձախլիկ եմ։ Հինգ մետրից կրակեցի Նեմցովի թիկունքին, ապա հեռախոսով նշան տվեցի Բիսլան Շավանովին, որ մոտենա։ Նեմցովն ընկավ՝ քաշելով աղջկան։ Ես տեսա, որ դեռ կենդանի է եւ եւս 2-3 կրակոց արձակեցի»,- ասվում է  Դադաեւի ցուցմունքներում։

Ավելի վաղ Դադաեւը պնդել էր, թե ցուցմունքները տվել է ճնշման տակ։ 

Նույն շարքից