Հասարակություն 

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Փետրվարի 27-ին, ժամը 01:14-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժի արգելանոցում ձյան մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ջրվեժ անտառպարկի գլխավոր մուտքի մոտակայքում արգելափակվել են Mercedes մակնիշի 34 AN 812 պետհամարանիշով և Mercedes մակնիշի 15 RR 551 պետհամարանիշով ավտոմեքենաները:

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից:

Նույն շարքից