Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան, ով օրեր առաջ նշանակավեց այդ երկրի փոխնախագահ, հայտարարել է, որ նոր պաշտոնում զբաղվելու է սոցիալական հարցերով:
Ինչ վերաբերում է իր նոր պաշտոնի մասով որոշմանը, Ալիևան ասել է, որ դա Ադրբեջանի նախագահի անձնական նախաձեռնությունն է. «Իհարկե, նշանակություն է ունեցել նաև այն, որ ես երկար տարիներ ոչ միայն առաջին տիկին եմ, այլ նաև նախագահի կողմնակիցը»:
Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևն իր կնոջը Ադրբեջանի առաջին փոխնախագահ նշանակեց փետրվարի 21-ին: