Քաղաքական 

Թուրքիան ու Ռուսաստանը տարաձայնություններ ունեն քրդական հարցում

Քրդերի հարցում գոյություն ունեցող տարաձայնությունները Թուրքիային և Ռուսաստանին չեն խանգարում  միասին աշխատել սիրիական հարցի կարգավորման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական Իլնուր Չևակը:

«Մեզ համար Քրդական աշխատավորական կուսակցությունը մեծ խնդիր է…Մենք պայքարում ենք ոչ թե քրդական ժողովդրի, այլ քրդական բնակչության ներսում գոյություն ունեցող ահաբեկչական շարժումների դեմ: Այո, մենք քրդական հարցում տարաձայնություններ ունենք Ռուսաստանի հետ, սակայն դա չի խանգարում մեր երկխոսությանը»,-ասել է Չևակը:

Նույն շարքից