Հասարակություն 

Մի շարք հայտնի ֆուտբոլիստների տվյալներ առկա են ընտրողների ցուցակներում. Պարզաբանում

ՄՆացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Զանգվածային լրատվության միջոցներով շրջանառվել է տեղեկատվություն, համաձայն որի մի շարք հայտնի ֆուտբոլիստների տվյալներ առկա են ընտրողների ցուցակներում: Նախորդ ընտրություններին նույնպես անդրադարձել ենք այս խնդրին:
Մեկ անգամ ևս պարզաբանում ենք, որ ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների հիման վրա: Եթե ՀՀ քաղաքացին (անկախ նրանից բացի ՀՀ քաղաքացիությունից ունի այլ երկրի քաղաքացիություն, թե ոչ) բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է ՀՀ հասցեով, նրա տվյալները ընդգրկվում են ընտրողների ցուցակներում:
Ոստիկանությունը իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ հանել անձին բնակչության պետական ռեգիստրից, այդ թվում նաև ընտրողների ցուցակերից, անկախ անձի մասնագիտությունից, այլ երկրի քաղաքացիություն ունենալու փաստական հանգամանքից և այլն:
Առավել ևս, ընտրական գործընթացի շրջանակներում գործում են վերահսկողության մի շարք մեխանիզներ, որոնց այս անգամ ավելացել են ընտրողների էլեկտրոնային գրանցումը, քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակների հրապարակումը:

Նույն շարքից