Հասարակություն 

Բաց դասը վարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը

ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում փետրվարի 27-ին խորհրդարան են այցելել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսները եւ ուսանողները: Հյուրերը նախ ներկա են գտնվել ԱԺ նիստին, որից հետո ավանդական բաց դասի շրջանակում նրանց հետ հանդիպել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Բաց դասն ԱԺ փոխնախագահի առաջարկով ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափում: Ուսանողների հետ անկեղծ զրույցի ժամանակ պարոն Շարմազանովն իր տեսակետն է հայտնել մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքական բազմաթիվ խնդիրների, հասարակական-քաղաքական տարբեր երեւույթների վերաբերյալ:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է հայ ժողովրդի անկախության կերտման դժվարին ուղուն եւ ընդգծել, որ պատմական տարբեր ժամանակներում հայ ժողովրդի հաջողության գրավականը մշտապես եղել է համայն հայության միասնությունը:

Պարոն Շարմազանովն ուսանողների խնդրանքով խոսել է նաեւ Արցախում անցկացված սահմանադրական հանրաքվեի, ջավախահայության եւ վիրահայության խնդիրների, արտերկրում հայկական եկեղեցիների պահպանության եւ այդ հարցում պետական մարմինների քայլերի մասին:

Նույն շարքից