Հասարակություն 

Մարդկության դեմ գործած ոճիրների դատապարտումը չպետք է կախված լինի քաղաքական շահից. Աշոտյան

Մարդկության դեմ գործած ոճիրների դատապարտումը չպետք  է կախված լինի քաղաքական շահից. այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԵՄ խորհրդարանի կողմից  ընդունված Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին, ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով հայտարարեց, թե բանաձևը երդում էր եվրոպական  արժեհամակարգին:

 

Աշոտյանը նշեց, թե ակնհայտ է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին  հայերն ակնկալում են քաղաքական նշանակության բանաձևեր ու փաստաթղթեր ամբողջ քաղաքակիրթ մարդկությունից, մասնավորապես՝ համաեվրոպական քաղաքական կառույցներից:

 

«ԵՄ խորհրդարանում  համապատասխան բանաձևի քննարկումն ու քվեարկությունը եվրոպական քաղաքական վերնախավի քաղաքականության երդում էր եվրոպական  արժեհամակարգին։ Մերժողականությունն ինքնին պարսավելի երևույթ է»,-ասաց նա և նշեց, որ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, լինելով ամենամեծ խմբակցությունը ԵՄ խորհրդարանում, իր լուման ունեցավ  հարցի քննարկման համար:

Նույն շարքից