Հասարակություն 

ՀՀ ոստիկանապետը ներկա է գտնվել «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի նոր շենքի բացմանը

Այսօր բացվել է «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության  գծային բաժնի նոր շենքը։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից՝ նշելով, որ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն մասնակցել է բացմանը և մի շարք այլ միջոցառումների:

 

Ոստիկանության կրթահամալիրում կազմակերպված միջոցառմանը մասնակցել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի  ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը,  ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, Արցախյան ազատամարտում և ծառայության ժամանակ զոհված ոստիկանների հարազատներ, բազմաթիվ հյուրեր:

Հարգանքի տուրք է մատուցվել զոհված ոստիկաննների կոթողին:  

 

Այնուհետև տեղի է ունեցել  Ցեղասպանության զոհերի հուշակոթողի բացման արարողությունը:

 

Կրթահամալիրի սուրբ Վարդան Մամիկոնյան մատուռի մոտ Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանը պատարագ է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին, իսկ երգչախումբը հնչեցրել է «Հայր մերը»։

Ոստիկանության  պետը եղել է նաև կրթահամալիրի նորաբաց մինի-ֆուտբոլի խաղադաշտում: Նա գոհունակություն է հայտնել ձեռնարկման կապակցությամբ և «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով պարգևատրել մոսկվայաբնակ բարերար Արտակ Թովմասյանին՝  այդ գործին աջակցելու համար:

 

Ոստիկանության կրթահամալիրի շարահրապարակում տեղի է ունեցել կրթահամալիրի դրոշի հանձնման արարողությունը: Գերաշնորհ տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանը օծել է դրոշը, ապա ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այն հանձնել է կրթահամալիրի պետին:

Հաջորդ  կանգառը ոստիկանության զորքերի 1033 զորամասում էր, որտեղ  Վլադիմիր Գասպարյանը  մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացմանը:

Նույն շարքից