Քաղաքական Տնտեսություն 

Ֆինանսական դժվարություններ են ծագել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո հարկային մարմինները ստուգումներ էին սկսել Հովիկ Աբրահամյանին պատկանող ընկերություններում։ Սկզբնական շրջանում հարկային մարմինների ուշադրության կենտրոնում նախկին վարչապետի գազալցակայաններն էին։ Անցած շաբաթ մոտ տասը օր հարկայինի աշխատակիցները ստուգումներ էին իրականացնում Հովիկ Աբրահամյանի՝ Արտաշատ քաղաքում գտնվող «Արտաշատ պլազա» կոչվող առևտրի կենտրոնում։

Իսկ հիմա հերթը հասել է «Արթֆուդ» ընկերությանը, որի սեփականատեր է համարվում նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը։ Բացի ստուգումներից, պահածոների արտադրությամբ զբաղվող այս ընկերությունում նաև ֆինանսական դժվարություններ են ծագել։ Բանկերը հրաժարվում են նոր վարկային միջոցներ տրամադրել, բացի այդ հետ են պահանջում նաև չմարված վարկերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից