«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպել է Հանրապետական կուսակցության ռեյտինգային՝ ավելի քան 100 թեկնածուների և բոլոր ընտրատարածքների շտաբների համակարգողների հետ:
Մեր տեղեկություններով՝ Սարգսյանը բարկացել է Արարատի մարզում անցած շաբաթ տեղի ունեցած միջադեպի պատճառով և պատվիրել, որ նման դեպքերը չկրկնվեն: Մասիսում բախվել էին ՀՀԿ‐ի ռեյտինգային թեկնածուներ Մուրադ Մուրադյանի ու Արայիկ Գրիգորյանի թիմակիցները, քանի որ վերջինս իր նախընտրական շտաբը տեղակայել էր թիմակցի շտաբի հարևանությամբ: Ս. Սարգսյանը երկուսին էլ նախատել է և բոլորին պատվիրել չխանգարել միմյանց ու չանցնել սահմանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում