Եվրոպայի հայերը ողջունում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Եվրախորհրդարանի բանաձեւը: Այս մասին տեղեկանում ենք Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի կայքից (EAFJD):
Բանաձեւը սատարել են Եվրախորհրդարանի քաղաքական բոլոր խմբերը: Այն հիշեցնում է 2013 թվականի մարդու իրավունքների եւ ժողովրդավարության մասին տարեկան հաշվետվությունը, որն ընդունվել է 2015 թվականի մարտի 12-ին, ինչպես նաեւ Եվրամիության քաղաքականության մասին: Եվրախորհրդարանը նաեւ ԵՄ անդամ երկրներին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Բանաձեւը նաեւ Թուրքիային կոչ է անում առերեսվել սեփական անցյալի հետ, ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ ճանապարհ բացելով իրական հաշտեցման համար:
Աննախադեպ մեծ թվով եվրախորհրդարանականներ են ելույթ ունենալու ցանկություն հայտնել՝ համերաշխություն հայտնելով Հայաստանին եւ նշելով ցեղասպանությունն իր անունով կոչելու անհրաժեշտությունը: Բանաձեւի եզրափակիչ մասում հիշեցրել են նաեւ Հռոմի Պապի ելույթն ու հաշտեցման կոչը: