ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայ-ադրբեջանական շփման գծում նոր բախումներից հետո կոչ է արել կողմերին հավատարիմ մնալ զինադադարի ռեժիմի մասին համաձայնագրին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով կազմակերպության մամուլի ծառայությանը:
«Մեզ անհանգստացնում են Լեռնային Ղարաբաղի սահմանին բախումների մասին հաղորդագրությունները»,-հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Նրա խոսքերով, Անտոնիու Գուտերեշը կոչ է արել զերծ մնալ բոլոր գործողություններին, որոնք կարող են վնասել զինադադարի ռեժիմը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև կոչ է արել կողմերին վերսկսել բանակցային գործընթացը: