Հասարակություն 

Ռուսաստանը սպասում է Ադրբեջանի պատասխանին

Ռուսաստանի և Իսրայելի դեսպանատները հարցում են ուղարկել ադրբեջանական իշխանություններին և սպասում են այդ հարցումների պատասխանին, որպեսզի հանդիպեն Բաքվում անազատության մեջ պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ: Այս մասին հայտնել է  փաստաբան Էդուարդ Չերնինը՝ հավելելով, որ Լապշինի գործում դատական գործընթացի մեկնարկի մասին դեռ որևէ տեղեկություն չկա:

Փաստաբանը նաև մեկնաբանել է ԶԼՄ-ներում տեղ գտած այն ինֆորմացիան, որը վերաբերում է Բաքվում Լապշինի և վերջինիս կնոջ հնարավոր հանդիպմանը: Չերնինը մասնավորապես նշել է, որ դա դեռ հարցականի տակ է:

Նույն շարքից