Քաղաքական Հասարակություն 

Վարորդներին ընդառաջող օրենքն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Այսօր՝ փետրվարի 28-ին, պատգամավորները ձայների 98 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ անցկացրեցին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Փետրվարի 27-ին ԱԺ նախագիծը ներկայացնելիս ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը նշել էր, որ փոփոպությամբ գործադիրն առաջարկում է վերացնել ՃՈ ոլորտում թույլ տրվող իրավախախտումների համար նշանակվող տուգանքները սահմանված ժամկետում չվճարելու հիմքով դրանց նկատմամբ 25 կամ 50 տոկոս չափով հաշվեգրվող ավելացումների ինստիտուտի կիրառումը: Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ունենալ տուգանքների հաշվարկման եւ գանձման առավել պարզ ու արդյունավետ համակարգ, ինչը հնարավորություն կտա ճշգրիտ կիրառել վճարային կազմակերպությունների կողմից տուգանքի վճարումն ընդունելու: ՀՀ ճանապարհային ոստիկանությունից տվյալներն առցանց ստանալու եւ դրա հիման վրա վճարումն ընդունելու համակարգը, որը կբացառի տուգանքների կրկնակի վճարման պահանջ ներկայացնելը կամ վճարված լինելու դեպքում տուգանքը հարկադիր կատարման ներկայացնելը:

Նույն շարքից