Ուլտրաօրթոդոքս հրեաների կայքը հեռացրել է աշխարհում ամենալուսանկարվող կանանցից մեկի` Քիմ Քարդաշյանի պատկերը Երուսաղեմի քաղաքապետի հետ լուսանկարից, հայտնում է Ասոշիեյթեդ Փրեսը։
Լուսանկարների բնօրինակում Քարդաշյանը, նրա ամուսին Քանյե Ուեսթը և Երուսաղեմի քաղաքապետ Նիր Բարկատը ճաշում են ռեստորանում, սակայն կայքում լուսանկարներից մեկում Քարդաշյանի պատկերը ծածկել են կտրոնով, մյուսի վրա այն լղոզված է։
Kikar HaShabbat կայքի խմբագիր Նիսիմ Բեն–Հաիմն այդ քայլը բացատրել է նրանով, որ Քարդաշյանը «պոռնոգրաֆիկ խորհրդանիշ է», ինչը հակասում է ուլտրաօրթոդոքսալ արժեքներին։
Հոդվածում կշտամբանք է հնչում Բարկատի հասցեին «անմաքուր» ռեստորանում ճաշելու համար, իսկ իրեն` Քարդաշյանին անվանվել են Ուեսթի կինը։
Գործակալությունը նշում է, որ ուլտրաօրթոդոքս հասարակությունում հաճախ չեն հրապարակում կանանց հետ լուսանկարներ` համեստության պատկերացումներից ելնելով։ Այսպես, հունվարին որոշ թերթեր հեռացրել էին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելի պատկերը։