ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Քելլիեն Քոնուեյը դարձել է նախագահի և աֆրոամերիկացիների կրթության համար ստեղծված բուհերի ղեկավարների հանդիպման գլխավոր հերոսուհին, գրում է Mashable-ը:
Միջոցառման ժամանակ արված լուսանկարներում երևում է, որ Քոնուեյը նստած է նման հանդիպումների համար, մեղմ ասված, ոչ սովորական ձևով:
Միջադեպն ակտիվորեն քննարկվել է նաև համացանցում: Ոմանք քննադատել են երիտասարդ կնոջը, ոմանք էլ նշել են, որ դա զվարճալի է:
Սպիտակ տնից դեռ մեկնաբանություններ չեն եղել: