Քաղաքական 

Լևոն Յոլյանն ընտրվեց ՎՊ նախագահ

Այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ պատգամավորները փակ քվեարկության արդյունքում ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ են ընտրել միակ թեկնածու Լևոն Յոլյանին:

ԱԺ նիստի ժամանակ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր: Նրանցից 99-ը կողմ են քվեարկել Յոլյանի թեկնածությանը, երկու քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Իր խոսքում Լևոն Յլոյանը նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին իր թեկնածությունն առաջադրելու համար, շնորհակալություն հայտնեց նաև պատգամավորներին իր հասցեին հնչեցված խոսքերի համար՝ նշելով, թե լավ է հասկանում իր պատասխանաատվությունը և խոստանալով ամեն ինչ անել իր նկատմամբ ցուցաբերված վստահությունն արտարացնելու համար:

Նույն շարքից