Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլ-Ազիզ ալ Սայիդը մարտին մեկնելու է Ինդոնեզիա: Այս մասին գրում է Jakarta Post-ը՝ նշելով, որ թագավորի ուղեբեռը կշռելու է 456 տոննա:
Ավելի վաղ հայտնվել էր, որ Սաուդյան Արաբիայի թագավորին ուղեկցելու է 1,5 հազար մարդ:
Ինչ վերաբերում է ուղեբեռին, ապա դրա մի մասն արդեն ուղարկվել է Ջակարտա, իսկ մի մասն էլ իր հետ կտանի թագավորը: Ուղեբեռի մեջ է մտնում է երկու Mercedes-Benz S600 մակնիշի ավատոմեքենա, երկու էլեկտրական վերելակ և այլն: