Հասարակություն 

Աշակերտների հետ բաց դասը վարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը

Փետրվարի 28-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողով էին այցելել Երեւանի Նիկոլ Աղբալյանի անվան համար 19 դպրոցի մի խումբ ուսուցիչներ եւ աշակերտներ:

Երեխաները շրջել են Ազգային ժողովի շենքում, լսել կառույցի ստեղծման պատմությունը եւ ներկա գտնվել Ազգային ժողովի քառօրյա նիստին՝ հետեւելով օրենսդիրների աշխատանքին:

Աշակերտների հետ հանդիպել եւ բաց դասը վարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

Ջերմ եւ անմիջական միջավայրում երեխաներն իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերն ուղղել են Ազգային ժողովի նախագահին: Գալուստ Սահակյանը սիրով պատասխանել է փոքրիկներին հետաքրքրող հարցերին, զրուցել նրանց հետ խորհրդարանի եւ պատգամավորների գործունեության, հայոց բանակի հզորացման, Հայաստանում ֆուտբոլի՝ որպես մարզաձեւի զարգացման եւ այլ հարցերի մասին:

Հանդիպման ավարտին երեխաները լուսանկարվել են Ազգային ժողովի նախագահի հետ ԱԺ լիագումար նիստերի դահլիճում:

Նույն շարքից