Այսօր՝ փետրվարի 28-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ԵԼՔ դաշինքի 3-րդ համար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դաշինքն իր նախընտրական ծրագիրը ներկայացնելու է մարտի 5-ին:
Փաշինյանը նաև հայտնեց, որ ԵԼՔ դաշինքը դրամահավաք-երեկո է կազմակերպելու, որի ընթացքում հավաքված գումարներն օգտագործվելու են իրենց քաղաքական ուժի քարոզարշավը կազմակերպելու համար:
ԱԺ պատգամավորը խոսեց նաև Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը ներկայացնող ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի այն հայտարարության մասին, թե իրենցից բացի բոլոր ուժերը վերահսկվում եմ իշխանություններից կողմից: Փաշինյանը մասնավորապես նշեց, որ Օհանյանը կամ պետք է հիմնավորի իր խոսքերը, կամ՝ ներողություն խնդրի՝ հավելելով, որ վերջինս դժվար թե կարողանա նույնը կրկնել իր հետ հանդիպման ժամանակ: