Հասարակություն 

Նորություն չէ, որ ադրբեջանցի զինվորները մի վատ սովորություն ունեն. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «Նորություն չէ, որ ադրբեջանցի զինվորները մի վատ սովորություն ունեն՝ թողնել սպանված զինակիցներին հենց պատերազմի դաշտում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայկական կողմի վրա դիվերսիոն ներթափանցման անհաջող փորձի արդյունքում հայկական կողմը գետնին էր փռել հինգ ադրբեջանցու, որոնց մարմինները հետ վերադարձնելու հետ կապված ադրբեջանական կողմը, կարծես, մեծ շահագրգռվածություն չէր դրսևորում: Թեմայի շուրջ «Փաստը» մեկնաբանություն ստացավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանից:

«Պատերազմ էր, դրա համար դիակները չեն կարողացել վերցնեն, մերոնք չեն թողել, որ տանեն: Հետո էլ կրակի տակ էին, պետք է պայմանավորվեին նոր վերցնեին»,– ասաց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից