Հասարակություն 

Բրիտանացիները հայտնաբերել են 50 մլն դոլար արժողությամբ արծաթե մետաղադրամներ (լուսանկարներ)

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, բրիտանացիները հայտնաբերել են 50 մլն դոլար արժողությամբ արծաթե մետաղադրամներ, որոնք հեռավոր 1942թ. նավով հնդկական Բոմբեյ քաղաքից տեղափոխվելիս են եղել դեպի Անգլիա:



Սակայն ճանապարհին նավն աղետի է ենթարկվել և օվկիանոսի հատակ իր հետ տարել մոտ 100 տոննա մետաղադրամ: Նրանք հայտնաբերել են դեռևս Երկրորդ աշխարհամարտի տարիներին նացիստների հարձակման հետևանքով SS City of Cairo բրիտանական նավի հետ միասին խորտակված գանձերը։


Աղբյուրը մանրամասնում է, որ հայտնաբերված գանձերն այժմ պատկանում են Միացյալ Թագավորության իշխանություններին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից