ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր որոշմամբ, Իրաքը դուրս կգա այն երկրների ցանկից, որոնց քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ արգելվում է: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Պարբերականի տեղեկություններով, որոշումը կայացվել է Պենտագոնի և պետքարտուղարության ճնշման արդյուքում: Այդ երկու կառույցները պնդել են, որ Իրաքը կարևոր դերակատարում ունի ահաբեկչության դեմ պայքարում և համոզել են Սպիտակ տանը նոր որոշում կայացնել:
Ինչ վերաբերում է Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի և Եմենի քաղաքացիներին, ապա նրանց մուտքը կշարունակի փակ մնալ: