Քաղաքական 

Սերժ Սարգսյանը Մոսկվայում Պուտինի հետ կքննարկի ղարաբաղյան հակամարտության հարցը. «Известия»

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին 2-օրյա պաշտոնական այցով մեկնելու է Մոսկվա, որտեղ հանդիպում է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է «Известия» թերթը՝ հղում անելով իր աղբյուրին:

Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն իր հերթին հաստատել է, որ նման հանդիպում տեղի է ունենալու:

Թերթի տեղեկություններով, Սարգսյանն ու Պուտինը  քննարկելու են երկկողմ համագործակցությանը և ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցեր: Աղբյուրը հայտնել է, որ կողմերը պատրաստվում են նաև մի շարք ներդրումային համաձայնագրեր ստորագրել:

Ավելի վաղ Սարգսյան-Պուտին հանդիպման մասին խոսել էր նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նույն շարքից