Հասարակություն 

Ֆրանսիայի նախագահի թեկնածուին կնոջ հետ հրավիրել են դատարան

analitik.am

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Ֆրանուսա Ֆիյոնը և վերջինիս կինը հրավիրվել են դատարան: Այս մասին հայտնում է Le Figaro-ն՝ հավելելով, որ նրանք դատարան են կանչվել պետական ունեցվածքը յուրացնելու գործի շրջանակներում: Ամուսինները դատարան պետք է ներկայանան մարտի 15-ին և 18-ին:

Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ հայտնել էին Ֆիյոնի կնոջ՝ Պենելոպայի կալանքի մասին:

Պենելոպան մի քանի տարի եղել է ամուսնու օգնականը, երբ վերջինս եղել է պատգամավոր: Ֆրանսիական ԶԼՄ-ները գրում են, որ նրա աշխատանքը ձևական բնույթ է կրել, սակայն այդ ընթացքում նա 500 հազար եվրո պարգևատրություն է ստացել պետությունից:

Նույն շարքից