ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը շնորհավորում է Հայաստանի ազգային ոստիկանության կազմավորման 97-ամյակը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության լրատվական ծառայությունը։
«Հեշտ չէ ծառայել ոստիկանությունում. այդ աշխատանքում էապես կարևորվում է, որ հիմնական անվտանգությունն ապահովելիս երաշխավորված լինեն հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ և քաղաքացիների անվտանգությունը: Արհեստավարժ ոստիկանությունն ապահովում է արդարադատության արդյունավետ համակարգ, որի ներքո խթանվում է իրավունքի գերակայությունը երկրի ժողովրդի համար ու Հայաստանը դառնում է ուժեղ ու կայուն գործընկեր Միացյալ Նահանգների համար: ԱՄՆ դեսպանությունը կարևորում է հասարակության ու ոստիկանության միջև վստահություն ձևավորելու, մարդկանց թրաֆիքինգի ու թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ընտանեկան բռնությունների ու անչափահասների հանցավորության դեմ պայքարի և երկրով մեկ համայնքային ոստիկանության ներդրման հարցերում ունեցած ձեռքբերումները: Այսօր դուք հպարտանալու շատ բան ունեք: Մենք ակնկալում ենք նորանոր հաջողություններ»։