Հասարակություն 

Հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանը հացադուլ է հայտարարել

Այսօր Գևորգ Սաֆարյանին է այցելել իրավապաշտպան դիտորդական խումբը, որն արձանագրել է, որ նա տեղափոխվել է հացադուլ հայտարարած կալանավորների համար առանձնացված խուց։

 

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող, 2 ամսով կալանավորված Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը այսօր հայտարարել է հացադուլ՝ իր նկատմամբ կիրառված ապօրինությունների ու քաղաքական հալածանքների կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը։

 

Այսօր Գևորգ Սաֆարյանին է այցելել իրավապաշտպան դիտորդական խումբը, որն արձանագրել է, որ նա տեղափոխվել է հացադուլ հայտարարած կալանավորների համար առանձնացված խուց։

Դիտորդական խումբը պատրաստակամ է իր ուշադրության կենտրոնում պահելու Գևորգ Սաֆարյանի գործը և իրականացնելու նրան պահելու պայմանների ու նրա առողջական վիճակի մոնիթորինգ։

Նույն շարքից