Հասարակություն 

Շվեդիան վերադարձնում է պարտադիր զինվորական ծառայությունը

Շվեդական իշխանությունները որոշել են վերադարձնել պարտադիր զինվորական ծառայությունը, որը չկա 2010 թվականից, հայտնում է SVT-ը:

Շվեդիայի պաշտպանության նախարար Փեթեր Հուլթքվիսթը հայտարարել է, որ կամավորական հիմունքներով զինվորական միավորումներ ստեղծելու հարցում դժվարություններ են առաջ եկել և հարցը պետք է ինչ-որ կերպ կարգավորել:

Որոշումը կայացվելու է առաջիկա օրերի ընթացքում: Եթե պարտադիր զինվորական ծառայությունը վերադարձվի 2017 թվականի հուլիսից բոլոր 18 տարեկանները ստիպվաած կլինեն ծառայել բանակում:

Նույն շարքից