Հասարակություն 

ՃԿՊԱ սաներն այցելել են երեխաների աջակցության «Զատիկ» կենտրոն

analitik.am

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոսական կազմի նախաձեռնությամբ` միջին մասնագիտական կրթական ծրագրի «Կառավարում արտակարգ իրավիճակներում» մասնագիտության 2-րդ կուրսի 12 ուսանող այցելել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների աջակցության «Զատիկ» կենտրոն:

Ակադեմիայի սաներն իրենց կրտսեր ընկերներին փոխանցեցին քաղցրավենիք, տաք գուլպաներ և հիգիենայի պարագաներ, ինչպես նաև՝ նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված աղետների ռիսկի նվազեցման ձեռնարկներ: Գրքերում տեղ գտած ուշագրավ տեղեկությունները բնական տարբեր երևույթների, դրանց հետևանքների և կանխարգելման մասին, ինչպես նաև՝ առաջադրանքները, վարժություններն ու խաղերը հետաքրքիր և ուսուցողական ժամանց են խոստանում երեխաներին:

Կենտրոնի 4-15 տարեկան երեխաների և ուսանողների հանդիպումը պարտավորեցնող ու անհրաժեշտ պահ էր ապագա փրկարարների համար:

Հանդիպմանը Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս Ռուզաննա Ղարիբյանը նշեց.

-Կարևոր չէ, թե երեխան ինչ ուղի կընտրի՝ փրկարարի, մանկավարժի, բժշկի, թե ինժեների: Մեր պարտքն է երեխային աջակցել ու պահել ուշադրության կենտրոնում:

Երեխաների աջակցության «Զատիկ» կենտրոն այցելությունից հետո ապագա փրկարարները որոշեցին շարունակական դարձնել նմանատիպ հանդիպումները՝ ուսուցանելու և ուրախություն պարգևելու հնարավորինս մեծ թվով երեխաների:

Նույն շարքից