«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն պատկանող «Գալաքսի միլենիում» տաքսի ծառայություն մատուցող ընկերությունը սնանկ է ճանաչվում: Այդ ընկերությունը երեք պարտատերերի նկատմամբ գումարային պարտավորություններ ունի:
Պարտատերերից երկուսը պետական գերատեսչություններ են՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, եւ որ հետաքրքիրն է՝ ՊԵԿ‐ը: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ այդ ընկերությունը հարկային պարտավորություններ է կուտակել հենց այն ժամանակ, երբ Գ. Խաչատրյանը եղել է ՊԵԿ նախագահ, իսկ սնանկության վարույթը հարուցվել է 2015թ., երբ նա ֆինանսների նախարար էր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում