Հասարակություն 

Արգենտինայի Վիսենտե Լոպես քաղաքի Օրենսդիր խորհուրդը Հայոց ցեղասպանությունը դատապարտող նախագիծ է ընդունել

Արգենտինայի Վիսենտե Լոպես քաղաքի Օրենսդիր խորհուրդը անցկացրել է այս տարվա առաջին հերթական լիագումար նիստը, որում միաձայն ընդունել է  Հայոց ցեղասպանության դատապարտումը` ապրիլի 24-ի 100-րդ տարելիցին ընդառաջ:

Ինչպես հաղորդում է  Zona Norte Diario պարբերականը` նախագիծը ընդունվել է ավագանու բոլոր անդամների կողմից, ովքեր դատապարտել են միլիոնուկես հայի սպանությունը 1915-1923 թվականներին, ինչը Թուրքիան շարունակում է ժխտել:

Ինչպես հաղորդվում է նիստի ժամանակ նաև այլ նախագծեր են ընդունվել, որոնք վերաբերում են տեղական կառավարմանը:

Նույն շարքից